ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աֆրինի իշխանությունները կոչ են արել միջազգային կառույցներին կանգնեցնել Թուրքիային

Աֆրինի իշխանությունները կոչ են արել միջազգային կառույցներին կանգնեցնել Թուրքիային
05.02.2018 | 12:15

Սիրիական Աֆրին շրջանի տեղական իշխանությունները կոչ են արել միջազգային կազմակերպություններին և տերություններին դադարեցնել այդ շրջանում Թուրքիայի գործողությունները` հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը: Աֆրինի իշխանությունները կոչ են արել ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի անդամներին «անմիջապես միջամտել՝ դադարեցնելու Թուրքիայի հարձակումը»: Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում` խաղաղ բնակչության դեմ: Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա: Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ